Ամրագրման պարզ համակարգ, որը հարմար է թե՛ հաճախորդներին, թե՛ ծառայություն մատուցողներին։
Մասնագետի արագ որոնում քաղաքի ցանկացած կետում և ամրագրման հաստատում ՄԵԿ հպումով։
Հարթակում ներկայացված են տվյալ պահին պատվերների ժամանակային իրավիճակը
Գնահատման և կարծիքների համակարգ՝ արդյունավետ ծառայություն ընտրելու համար։
Փորձառու բժիշկ գտնելը հեշտ է, եթե կա որոնելու լավ գործիք։ Գտե՛ք ձեզ հարևանությամբ գտնվող
հիվանդանոցների, բժշկական կենտրոնների և կլինիկաների մասնագետներին և մատուցվող
ծառայությունները։ Ծանոթացե՛ք ձեզ անհրաժեշտ մասնագետի վերաբերյալ պացիենտների կարծիքներին,
դիտե՛ք բժշկի ազատ ժամանակացույցը և ամրագրեք այցելություն՝ խուսափելով հերթերից։
Գեղեցկության սրահները մատուցում են ամենատարբեր ծառայություններ, որոնք տարբերվում են տեսակով, տևողությամբ և իհարկե որակով։
Շնորհիվ DoBooki հավելվածի՝ կարող եք որոնել ձեր հարևանությամբ և քաղաքի ցանկացած կետում գործող գեղեցկության սրահները կամ ընտրել ձեր նախընտրած վարսավիրին, մատնահարդարին կամ այլ մասնագետի և կատարեք մեկ և ավելի ամրագրումներ ձեզ անհրաժեշտ ժամին։
Սանիտարական տեխնիկայի, էլեկտրաէներգիայի, մաքրության և կենցաղի հետ կապված այլ ծառայությունները, որպես կանոն, «շտապ օգնություն» են պահանջում։ Այսօր Երևանում գործում են բազմաթիվ ընկերություններ, որոնք հմուտ մասնագետների միջոցով մատուցում են կենցաղային որակյալ ծառություններ։
Dobooki-ն միավորել է այն բոլոր որակյալ ծառայությունները, որոնք դուք կարող եք ամրագրել մեկ հպումով։
Մեր օրերում պրոֆեսիոնալ տեսա և լուսանկարչական ծառայություններ մատուցող ընկերությունները միշտ զբաղված են և իրենց խիտ ժամանակացույցում դժվար են ազատ օր գտնում նոր հաճախորդների համար։
Սակայն շնորհիվ Dobooki-ի բիզնես էջերի առավելության՝ կարող եք տեսնել Երևանում գործող տեսանակարահող և լուսանկարահանող ընկերությունների ժամանակացույցը, դիտել պորտֆոլիոն և ամրագրել նկարահանում ձեր նախընտրած ընկերության կողմից։
Վերանորոգող վարպետներին և դիզայնի խորհրդատուներին գտնելու համար ։ Այժմ ոչ միայն կարող եք տեսնել ձեր հարևանությամբ գործող վարպետներին և լավագույն դիզայներին, այլ նաև դիտել նրանց աշխատանքները, կարդալ նախորդ պատվիրատուների կարծիքները՝ ամրագրման հարցում ճիշտ կողմնորոշվելու համար։
Ազատ իրավաբան գտնելու դժվարությունն արդեն անցյալում է։ Այժմ հնարավոր է ոչ միայն տեսնել գործող իրավաբանների ցանկը, այլ նաև ծանոթանալ իրավաբանական ծառայությունների տեսակներին, ծառայություններին, հաճախորդների կարծիքներին և նաև մեկ հպումով գրանցվել իրավաբանական խորհրդատվության համար
Նաև Facebook, Google արագ գրանցում
DoBooki հավելվածը գործիք է, որի միջոցով կարող եք հեշտությամբ կառավարել և պլանավորել Ձեր ժամանակը։ Հավելվածի միջոցով օգտվողները հնարավորություն ունեն հեշտությամբ գտնելու իրենց հետաքրքրող ծառայությունները և ամրագրել դրանք առցանց ռեժիմով, ինչը թույլ է տալիս խնայել սպառողի ժամանակը և օրը կազմակերպել հնարավորինս արդյունավետ։ Այն հնարավոր է օգտագործել շաբաթվա մեջ ամեն օր և ցանկացած ժամի։
DoBooki հավելվածը նաև հնարավորություն է գործող բիզնեսի համար իր սպառողներին գտնելու։ Ծառայություն մատուցող անձինք և կազմակերպությունները կարող են օգտագործել մեր հավելվածը, ընդունել ամրագրումներ, գտնել իրենց թիրախային սպառողներին և կազմակերպել իրենց օրակարգը հավելվածի համապատասխան բաժնում։
DoBooki ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Ձեր հեռախոսի մեջ տեղադրել DoBooki հավելվածը, որը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար։
Անհրաժեշտ է
Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ կայքում տեղադրված նյութերին, իսկ հարցերի դեպքում՝ կապ հաստատել մեզ հետ։
DoBooki հավելվածը նախատեսված է ինչպես ծառայություն մատուցող, այնպես էլ ծառայություններից օգտվող անձանց համար։
Եթե Դուք ցանկանում եք ստանալ Ձեզ անհրաժեշտ ծառայությունները Ձեր նախընտրած ժամին, ապա անհրաժեշտ է առցանց․
1․ գտնել Ձեզ անհրաժեշտ ծառայությունները
2․ ընտրել նախընտրելի մասնագետներին
3․ ամրագրում կատարել
4․ ստանալ հաստատում ծառայություն մատուցողի կողմից։
Եթե Դուք գործարար եք և ցանկանում եք Ձեր հաճախորդներին ընձեռնել հնարավորություն ամրագրումներ իրականացնելու, ապա Ձեզ անհրաժեշտ է
1. ներբեռնել հավելվածը,
2. գրանցել բիզնեսը
3. լրացնել մասնագետի քառայությունների կարգավորումները
4. հանդես գալ որպես կատարող մեր հավելվածում
Բացի այս, DoBooki հավելվածի միջոցով Ձեր մասին կարող են տեղեկություններ ստանալ այլ օգտատերեր, ինչը կհանգեցնի նոր հաճախորդների ներգրավման։ Գրանցված բիզնեսներին DoBooki հարթակը կառաջարկի ծառայությունների լրացուցիչ փաթեթներ։
DoBooki հավելվածում գրանցումը հնարավոր է երկու եղանակով։
Անձնական տվյալների կիրառմամբ գրանցվելու համար հավելվածի գլխավոր էջում սեղմեք «Գրանցվել» կոճակը, լրացրեք պահանջվող տվյալները և հաստատեք գրանցումը։ Անհրաժեշտ է լրացնել ճշգրիտ և ամբողջական տվյալներ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Կարող եք գրանցում իրականացնել նաև արագ գրանցման եղանակով, որի դեպքում կկիրառվի Facebook սոցիալական կայքում արդեն իսկ գրանցած անձնական էջը կամ Ձեր Google հաշիվը։
Արագ գրանցման համար սեղմեք համապատասխան սոցիալական կայքի կոճակը և հաստատեք, որ ցանկանում եք ինտեգրել Ձեր տվյալները DoBooki հավելված։ Այս եղանակով գրանցվելու դեպքում խնդրում ենք մուտք գործել Ձեր անձնական էջ և ստուգել ինտեգրված տվյալների ճշտությունը և դրանց թերի կամ սխալ լինելու դեպքում շտկել անձնական տվյալները։
Գրանցված հաշվի վավերացումը իրականացվում է երկու եղանակով.
1.Ձեր իսկ կողմից նշված էլ․ փոստի հասցեին ուղարկվում է էլ․ փոստի հասցեի հաստատման հղում, որը հաստատելու համար անհրաժեշտ է սեղմել հղմանը:
2.Ձեր իսկ կողմից նշված հեռախոսահամարին կարճ հաղորդագրությամբ ուղարկվում է հեռախոսահամարի հաստատման կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել հավելվածում բացված համապատասխան դաշտում։
Արագ գրանցման ժամանակ անհրաժեշտ չի լինի նույնականացնել Email-ը։
Եթե ունեք գործող բիզնես և հանդիսանում եք ծառայությունների մատուցող, ապա հեշտությամբ կարող եք Ձեր DoBooki անձնական էջում ստեղծել Ձեր բիզնեսի էջը, ավելացնել մասնագետներ և մասնաճյուղեր, սահմանել և կառավարել Ձեր օրակարգը։ Հիշեցնենք, որ բիզնես հաշիվների համար DoBooki հարթակը կարող է սահմանել վճարներ, որոնց մասին համապատասխան տեղեկատվությունը կկարողանաք տեսնել այստեղ։ /հղում/
Գրանցելով հաշիվ DoBooki հարթակում և վավերացնելով այն, Դուք արդեն իսկ կարող եք հանդես գալ որպես պատվիրատու և Ձեզ անհրաժեշտ ծառայությունների ամրագրումներ իրականացնել։ Որևէ լրացուցիչ գործողություններ անելու կարիք չկա։