Բիզնես գրանցելու համար հարկավոր է օգտվել գլխավոր էջի ձախ անկյունում տեղակայված մենյուից:
Ներքեւում՝ բիզնեսի համար նախատեսված հատվածում, տեղակայված է <<Ստեղծել բիզնես>> կոճակը, այնուհետեւ սեղմելով նկարի ներբեռման կոճակը՝ Դուք կարող եք ներբեռնել Ձեր բիզնեսի համար նախատեսված նկարը կամ լոգոն պատկերասրահից կամ օգտվել նույն պահին նկար անելու հնարավորությունից:
Հաջորդիվ հարկավոր է ընտրել գտնվելու վայրը, նշել այն քարտեզի վրա,ինչպես նաեւ Դուք կարող եք ավելացնել Ձեր նախընտրած հասցեն այս հատվածում: Այնուհետեւ հարկավոր է գրել բիզնեսի անվանումը եւ սեղմել <<Հաջորդ>> կոճակը, որից հետո կտեսնեք գործունեության ոլորտների ցանկը:
Ընտրելով որեւէ ոլորտ՝ պետք է նաեւ ընտրել այդ ոլորտում ներկայացված ծառայությունները, որոնք Դուք մատուցելու եք: Եթե մեր ծառայությունների ցանկում չգտնեք Ձեր նախընտրած ծառայությունը, ապա կարող եք Ձեր առաջարկը ուղարկել եւ շատ կարճ ժամանակահատվածում այն կլինի համապատասխան ցանկում: Ծառայությունը ընտրելուց հետո հարկավոր է սեղմել <<Ստեղծել>> կոճակը եւ Ձեր բիզնեսը պատրաստ է: