Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Տերմիններ և սահմանումներ

Եթե սույն Ընդհանուր դրույթների և պայմանների (այսուհետ՝ Դրույթներ) տեքստից այլ բան չի բխում ուղղակի կերպով, ապա սույն Դրույթների մեջ ստորև նշված տերմինները ու սահմանումները ունեն հետևյալ նշանակությունը․

միջնորդ ընկերություն – (Ընկերություն) DoBooki հավելվածի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող ֆիզիկական/իրավաբանական անձ, որը կազմակերպում է Հարթակի և/կամ Հավելվածի աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հարթակի սեփականատեր է հանդիսանում ———————— ՍՊԸ, որը գրանցված է և իր գործունեությունը ծավալում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն․ ՀՎՀՀ ———- իրավաբանական հասցե ————, հեռախոս ————, էլ․ փոստ ————-;

հարթակ – DoBooki Հավելվածը, Հավելվածին կցված կայքը, էլեկտրոնային փոստը, հեռախոսահամարը, սոցիալական էջերը և այլ կապի և/կամ տեղեկատվական միջոցները, որոնց միջոցով Կատարողի ծառայությունները հասանելի են դառնում Օգտագործողներին՝ դրանց ծանոթանալու և դրանց ամրագրման համար;

հավելված – DoBooki ծրագրային ապահովումը, որն առաջարկվում է Ընկերության կողմից՝ նախատեսված iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումների համար, ինչպես նաև բոլոր տեսակի ծրագրային թարմացումները, ծրագրային այլ ապահովումները կամ փաստաթղթերը, որոնք ապահովում են DoBooki ծրագրի աշխատանքը և օգտագործումը;

օգտագործող – DoBooki Հարթակի/Հավելվածի գրանցված օգտատեր կամ չգրանցված ցանկացած այցելու;

օգտատեր – DoBooki հարթակի գրանցված օգտագործող;

կատարող – պայմանագրի առարկայի այն կողմը, որը մատուցում է ծառայություններ DoBooki Հարթակի միջնորդությամբ, հիմնվելով սույն Դրույթների և պայմանների, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Ընկերության հետ այլ պայմանագրերի հիման վրա;

պատվիրատու – պայմանագրի առարկայի այն կողմը, որն ամրագրում է DoBooki Հարթակում ներկայացված ծառայությունները սույն Դրույթների և պայմանների պահանջներին համապատասխան;

առաջարկ – Կատարողի կողմից DoBooki Հարթակում առաջարկված ծառայությունները;ամրագրում – Պատվիրատուի կողմից Կատարողի առաջարկած ծառայության մատուցման պատվերի գրանցում։

1․ Պայմանագրային հարաբերություններ

1․1 Սույն Դրույթները, ինչպես նաև սույն Դրույթներին կից հարթակում տեղադրված այլ փաստաթղթերը, սահմանում են օգտագործողների կողմից DoBooki Հավելվածի/Հարթակի ծառայություններից օգտվելու կարգը։ Նախքան Հարթակի ծառայություններից օգտվելը և համակարգում գրանցվելը խնդրում ենք ուշադիր ծանոթանալ Դրույթներին։ Ներբեռնելով Հավելվածը, գրանցվելով Հարթակում, ինչպես նաև ցանկացած այլ կերպ օգտագործելով DoBooki Հավելվածը/Հարթակը Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք սույն Դրույթների հետ և ընդունում եք դրանք՝ ներառյալ Գաղտնիության քաղաքականությունը։

1․2. Ընկերությունը սույն Դրույթներով սահմանված կարգով ու պայմաններով, ինչպես նաև Հարթակում Ընկերության անունից տեղադրված այլ փաստաթղթերով և օրենսդրությանը համապատասխան, հնարավորություն է տալիս օգտագործողին օգտագործել իր Հարթակը և Հավելվածը, իսկ օգտագործողը պարտավորվում է օգտագործել Հավելվածը/Հարթակը սույն Դրույթներով և օրենսդրությամբ սահմանված կարգով։

1․3. Ընկերությունը ցանկացած պահի իրավունք ունի ամբողջովին և/կամ մասնակի փոփոխելու և/կամ չեղարկելու սույն Դրույթները, առանց նախնական ծանուցման։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնում Հավելվածի/Հարթակի համապատասխան բաժնում հրապարակման պահից, նույն պահից նախորդ խմբագրությունը ճանաչվում է ուժը կորցրած։

1․4. Սույն Դրույթների հիման վրա Օգտատերը հնարավորություն ունի օգտագործել Հավելվածը/Հարթակը, մասնավորապես՝ Հարթակում/Հավելվածում տեղադրված ծառայությունների և ծառայություն մատուցող Օգտատերերի/Կատարողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև առաջարկվող ծառայություններից օգտվելու նպատակով ամրագրումներ կատարելու հնարավորություն։

1․5. Օգտագործողը սույն Դրույթներով նախատեսված դեպքերում կարող է հանդես գալ որպես Կատարող և Հարթակի/Հավելվածի միջոցով մատուցել ծառայություններ։ Ընկերությունը իրավունք ունի նման դեպքերում սահմանել վարձավճար Հարթակում/Հավելվածում Կատարողին համապատասխան գործիքներ տրամադրելու և/կամ լրացուցիչ ծառայությունների համար։ Ընկերության և Կատարողի հարաբերությունները կարգավորվում են սույն Դրույթներով և, անհրաժեշտության դեպքում, սույն Դրույթների շարունակությունը հադիսացող լրացուցիչ պայմանագրերով և/կամ համաձայնագրերով։

1․6 Ընկերությունը չի հանդիսանում Հարթակում/Հավելվածում առաջարկվող ծառայությունների մատուցող, կազմակերպիչ, մատակարար, կատարող, վերահսկող կամ առաջարկվող/մատուցված ծառայությունների որակի երաշխավոր։ Ամրագրումների ընդունման, մերժման, պատվիրատուի կողմից պարտավորությունների կատարման, ինչպես նաև Հավելվածում/Հարթակում ներկայացված ծառայությունների նկարագրի, դրանց պատշաճ կերպով կատարման համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։ Այնուամենայնիվ, Ընկերությունը իրավասու է ընդունել կամ մերժել Օգտագործողների բողոք-առաջարկները այլ Օգտատերերի նկատմամբ, քննարկել և որոշումներ կայացնել հայտի վերաբերյալ։


2․ Կողմերի իրավունքները և պարտականությունները

2․1 Ընկերության (DoBooki Հավելվածի/Հարթակի՝ ի դեմս ——– ՍՊԸ) իրավունքները 

2․1․1 Ընկերությունը իրավունք ունի դադարեցնել, կասեցնել, մասնակի սահմանափակել, արգելափակել Օգտագործողի/Օգտատիրոջ հասանելիությունը Հարթակին/Հավելվածին առանց նախնական ծանուցման, եթե Ընկերությունը գտնում է, որ Օգտագործողի/Օգտատիրոջ կողմից խախտվել են սույն Դրույթները, օրենսդրությունը, ինչպես նաև, եթե Ընկերության կարծիքով Օգտագործողի/Օգտատիրոջ գործողությունները ուղղակի կամ անուղղակի սպառնալիք են հանդիսանում Հարթակի/Հավելվածի և/կամ այլ Օգտագործողների/Օգտատերերի և/կամ երրորդ անձանց համար։

2․1․2 Ընկերությունը իրավունք ունի Հարթակի/Հավելվածի հասանելիությունը սահմանափակելու/կասեցնելու մասին բացատրություն չտրամադրել։

2․1․3 Ընկերությունը իրավունք ունի փոփոխել Հարթակի/Հավելվածի աշխատանքի կազմակերպման ձևը, բովանդակությունը, սույն Դրույթները։

2․1․4 Բավարար հիմքերի առկայության դեպքում սեփական հայեցողությամբ Ընկերությունը իրավունք ունի հեռացնելու և/կամ փոփոխելու Հավելված/Հարթակ մուտքագրված ցանկացած տեղեկատվություն։

2․1․5 Ընկերությունը ցանկացած պահի կարող է դադարեցնել կամ ժամանակավորապես կասեցնել Հարթակի/Հավելվածի աշխատանքները և/կամ իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ։

2․1․6 Ընկերության հայեցողությամբ Կատարող կազմակերպությունների և/կամ անհատների և Ընկերության միջև կարող է կնքվել լրացուցիչ պայմանագրեր։

2․1․7 Ընկերությունը իրավունք ունի կապ հաստատել Օգտատերերի հետ՝ նրանց կողմից տրամադրված կապի միջոցներով։

2․1․8 Ընկերությունը իրավունք ունի Օգտատիրոջ կողմից մուտքագրված տվյալները օգտագործել մարքեթինգային նպատակներով, ուղարկել գովազդային և տեղեկատվական հաղորդագրություններ և/կամ ծանուցումներ Հարթակում նշված հեռախոսահամարով, էլ․փոստի հասցեով։ 2․1․9 Ընկերությունը իրավունք ունի իրեն հասանելի միջոցներով և գործիքներով Օգտատիրոջ կողմից մուտքագրված տվյալների ճշտության ստուգումներ իրականացնել։ Ընկերությունը կարող է պահանջել մուտքագրված տեղեկությունների ճշտությունը հաստատող հիմքեր և/կամ փաստաթղթեր։ Պահանջված տվյալները չտրամադրելու կամ դրանք տրամադրելուց հրաժարվելու դեպքում Ընկերությունը իրավունք ունի սահմանափակել, դադարեցնել կամ արգելափակել Հարթակի/Հավելվածի հասանելիությունը Օգտատիրոջ համար։

2․1․9 Ընկերությունը իրավունք ունի իրեն հասանելի միջոցներով և գործիքներով Օգտատիրոջ կողմից մուտքագրված տվյալների ճշտության ստուգումներ իրականացնել։ Ընկերությունը կարող է պահանջել մուտքագրված տեղեկությունների ճշտությունը հաստատող հիմքեր և/կամ փաստաթղթեր։ Պահանջված տվյալները չտրամադրելու կամ դրանք տրամադրելուց հրաժարվելու դեպքում Ընկերությունը իրավունք ունի սահմանափակել, դադարեցնել կամ արգելափակել Հարթակի/Հավելվածի հասանելիությունը Օգտատիրոջ համար։


2․2 Օգտագործողների իրավունքները և պարտականությունները

2․2․1 Օգտագործողը պարտավորվում է պատշաճ կերպով կատարել սույն Դրույթներով իրեն վերագրվող պայմանները և պարտականությունները ։

2․2․2 Օգտագործողը պարտավոր է նախքան Հարթակի/Հավելվածի ծառայություններից օգտվելը ծանոթանալ սույն Դրույթներին, ինչպես նաև Դրույթի ընթացիկ փոփոխություններին։

2․2․3 Օգտագործողը պարտավոր է գրանցման ժամանակ նշել միայն հավաստի, ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն։ Օգտագործողը իրավունք չունի հարթակում գրանցվել այլ անձանց անունով կամ անվավեր տվյալներով, բացառությամբ Դրույթների 2․2․10  կետում սահմանված դեպքերի։

2․2․4 Կատարողը պարտավորվում է Հարթակում տեղադրել միայն հավաստի և ամբողջական տեղեկատվություն իր մատուցած ծառայությունների վերաբերյալ։ Ծառայության նկարագիրը չպետք է կրի երկակի իմաստ, որը մոլորության մեջ կգցի այլ անձանց։ Արգելվում է Հարթակը/Հավելվածը օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված ծառայությունների մատուցման և/կամ այլ հակաօրինական գործունեություն իրականացնելու նպատակով։ Կատարող անձը պատասխանատու է իր կողմից մատուցած ծառայությունների օրինականության համար։

2․2․5 Օգտագործողները պարտավորվում են ինքնուրույն ստուգել մատուցվող ծառայությունների մանրամասները նախքան դրանց ամրագրումը։

2․2․6 Կատարողը իրավունք ունի ինքնուրույն սահմանել իր կողմից մատուցվող ծառայությունների արժեքը։ 

2․2․7 Օգտատերը իրավունք չունի չարաշահել Հարթակի/Հավելվածի հնարավորությունները, այդ թվում նաև իրականացնել կեղծ ամրագրումներ այլ Օգտատերերի օրակարգում փոփոխություն մտցնելու և/կամ այլ նպատակներով։

2․2․8 Ամրագրում իրականացնելիս Պատվիրատուն հաստատում է, որ ծանոթացել է մատուցվող ծառայությունների նկարագրին, սակագներին և համաձայն է դրանց հետ։ Եթե միաժամանակ ամրագրվել է մի քանի ծառայություն, Պատվիրատուն հաստատում է, որ ինքնուրույն ծանոթացել է յուրաքանչյուր ծառայության նկարագրին և սակագներին և համաձայն է յուրաքանչյուրի հետ։

2․2․9 Օգտագործողը իրավունք ունի Ընկերություն ուղարկել իր բոլոր հարցերը, մեկնաբանությունները, առաջարկությունները, արձագանքներն ու պահանջները՝ Հարթակի տեղեկատվական և աջակցման բոլոր հասանելի միջոցներով։

2․2․10 Օգտագործողը պարտավորվում է օգտագործել հարթակը միայն անձամբ իր և այն անձանց համար, որոնց անունից նա օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հանդես գալու և համապատասխան իրավունքներ ու պարտականություններ ստանձնելու։ Առանց օրինական հիմքերի երրորդ անձանց անունից հանդես գալը, երրորդ անձանց տվյալների օգտագործումը արգելվում է։2․2․11 Ծառայություն մատուցող և ծառայություններից օգտվող անձանց միջև վեճերի և/կամ անհամաձայնությունների համար Ընկերությունը/Հարթակը/Հավելվածը պատասխանատվություն չի կրում։


3․ Գրանցում

3․1 Հարթակի/Հավելվածի ծառայություններից, Հարթակում/Հավելվածում երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է իրականացնել գրանցում։ Գրանցման կարգը սահմանվում է սույն Դրույթներով, ինչպես նաև Հարթակում տեղադրված այլ փաստաթղթերում սահմանված կարգով։

3․2 Գրանցումը հասանելի է երկու եղանակով՝ արագ գրանցում և էլ․ փոտով գրանցում։ Արագ գրանցումը իրականացվում է սոցիալական կայքերում արդեն իսկ գրանցված հաշվեհամարների կիրառմամբ։ Արագ գրանցման համար անհրաժեշտ է սեղմել սոցիալական կայքի անվանմամբ կոճակը, որից հետո սոցիալական կայքում Օգտագործողի նշած տվյալները հասանելի կդառնան համակարգին։ Սեղմելով սոցիալական կայքի կոճակը Օգտագործողը հաստատում է, որ համաձայն է սոցիալական կայքում իր նշած տվյալների ներմուծմանը Հարթակ/Հավելված։

3․3 Արագ գրանցում իրականացնելուց հետո Օգտագործողը պարտավորվում է մուտք գործել իր անձնական էջ և համոզվել, որ համակարգ մուտքագրվել են հավաստի տվյալներ, իսկ անճշտությունների դեպքում ուղղել դրանք։ Նաև, Օգտագործողը պարտավորվում է ավելացնել այն տվյալները, որոնք բացակայում են։

3․4 Էլ․ փոստով գրանցման ժամանակ Օգտագործողը պետք է մուտքագրի հավաստի անձնական տվյալներ, այնուհետև հաստատի գրանցումը էլ․ փոստին կամ հեռախոսահամարին ուղարկված համապատասխան անվտանգության կոդի/հղման միջոցով։

3․5 Հարթակում/Հավելվածում գրանցվելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը կարող է փոփոխվել Ընկերության հայեցողությամբ, ընդ որում այդպիսի փոփոխությունները չեն պահանջում սույն Դրույթներում համապատասխան փոփոխությունների պարտադիր մուտքագրում։

3․6 Օգտագործողը պարտավորվում է օգտագործել միայն իրեն հայտնի ծածկագիր։ Արգելվում է ծածկագիրը փոխանցել երրորդ անձանց, բացառությամբ Դրույթների 2․2․10  կետում սահմանված դեպքերի։ Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում տվյալների կորստի, երրորդ անձանց կողմից Օգտագործողի ծածկագրի և հաշվեհամարի կիրառման համար։ 3․7 Հաստատելով գրանցումը Օգտագործողը հաստատում է, որ ծանոթացել է սույն Դրույթներին, ինչպես նաև Հարթակում տեղադրված այլ փաստաթղթերում ամրագրված պահանջներին և պարտավորություններին և ընդունում է դրանք։


4․ Ամրագրումներ

4․1 Ամրագրման իրականացման ընթացակարգին հնարավոր է մանրամասն ծանոթանալ այստեղ՝ ——— FAQ URL։ Իրականացնելով ամրագրում Օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է նշված կարգին և Դրույթների շարունակություն հանդիսացող այլ փաստաթղթերին։

4․2 Ստեղծելով ամրագրում Օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է ծառայության բովանդակությանը և համաձայն է դրանց հետ։

4․3 Ամրագրման ստեղծումից հետո Օգտագործողը պետք է ստուգի իր ամրագրման կարգավիճակը, համոզվելու համար, որ այն հաստատվել կամ մերժվել է Կատարողի կողմից։

4․4 Կատարողի կողմից ամրագրման հաստատումից հետո Կատարող անձը պարտավորվում է ամրագրման համաձայն իրականացնել ծառայության մատուցումը, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ծառայությունը ստանալուց հետո ամրագրման պայմաններին համաձայն վճարում իրականացնել։


5․ Պատասխանատվության սահմանափակումներ

5․1 Ծառայությունների մատուցման, ամրագրման, ինչպես նաև դրանց իրականացման, դրանց համար վճարների իրականացման համար պատասխանատվությունը ամբողջությամբ կրում են Հարթակի/Հավելվածի միջնորդությամբ ծառայություն ստացող և իրականացնող կողմերը։

5․2 Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում մերժել կամ ընդունել Հարթակի/Հավելվածի միջոցով ծառայության մատուցման պայմանավորվածություն ձեռք բերած Օգտատերերի միջև վեճերի լուծմանը միջնորդելու հայտերը։

5․3 Հարթակում/Հավելվածում տեղադրվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է ծառայությունը մատուցող ֆիզիկական/իրավաբանական անձանց կողմից և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ տեղեկատվության հավաստիության, ամբողջականության, արդիականության համար, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության կիրառումից առաջացած հետևանքների՝ այդ թվում նյութական և ֆինանսական վնասների համար։ Ընկերությունը պարտավոր չէ ճշտել, ուղղել և/կամ փոփոխել մուտքագրված տեղեկատվությունը։ Այնուամենայնիվ, Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում ոչ պատշաճ բովանդակության, հակաօրինական բովանդակության, խաբեության, սույն Դրույթներին հակասող տեղեկատվության հայտնաբերման դեպքում հեռացնել դրանք և իրականացնել սույն Դրույթներով և օրենսդրությամբ սահմանված այլ քայլեր։

5․4 Ընկերությունը չի երաշխավորում Հարթակի/Հավելվածի մշտական, անսխալ, ճշգրիտ, ժամանակին պաշտպանված աշխատանքը։ Ընկերությունը չի երաշխավորում, ինչպես նաև պատասխանատու չէ ինտերնետ ցանցի մշտական և անսխալ միացման  համար։ Հարթակի/Հավելվածի մի մասը կամ ամբողջը կարող են լինել անհասանելի, այդ թվում տեխնիկական, բարելավման աշխատանքների իրականացման պատճառով։

5․5 Տեխնիկական և ծրագրային առանձնահատկություններից ելնելով Ընկերությունը չի կարող երաշխավորել էլեկտրոնային եղանակներով հաղորդագրությունների և/կամ ծանուցումների ժամանակին ստացումը օգտագործողների կողմից։5․6 Ընկերությունը, Ընկերության հետ փոխկապակցված անձինք ներկայացուցիչները,  ղեկավարները, աշխատակիցները, պատասխանատու չեն Օգտատիրոջ կամ ցանկացած երրորդ անձանց առաջացած վնասների կամ կորուստների համար, չստացված օգուտի (բաց թողնված օգուտի), տվյալների  կորստի, գործարար հեղինակության կորստի, հեղինակությանը կամ հարգանքին պատճառված վնասի, կամ պատճառված բարոյական վնասի համար, ինչպես նաև Հարթակի/Հավելվածի օգտագործման կամ օգտագործելու անհնարինության և ծառայությունների կամ լրացուցիչ ծառայությունների ձեռքբերման արդյունքում կրած լրացուցիչ ծախսերի համար։


6․ Եզրափակիչ դրույթներ

6․1 DoBooki Հարթակը/ Հավելվածը սեփականության իրավունքով պատկանում են ———– ընկերությանը։ Արգելվում է օգտագործել, վերարտադրել, փոխել, ադապտացնել, փոխանցել, կոմպիլացնել, ապակոմպիլացնել, իրականացնել մուտքի կոդի բացման փորձեր, պատճենել, վերլուծել տվյալները, ստեղծել կայքի հղումներ, կամ իրականացնել ցանկացած այլ Հարթակի/Հավելվածի պարունակության լրիվ կամ մասնակի օգտագործում, այդ թվում օգտագործել մտավոր սեփականության ցանկացած օբյեկտներ, որոնք հասանելի են սույն Հարթակի/Հավելվածի միջոցով առանց Ընկերության նախնական գրավոր թույլտվության։

6․2 Օգտատերը ցանկացած պահի կարող է իր տվյալները Հարթակի/Հավելվածի բազայից ջնջման հայտ ուղարկել, Հարթակում իր գրանցված էլ․ փոստով կապ հաստատելով և համապատասխան դիմում ուղարկելով Հարթակը/Հավելվածը սպասարկող էլ․ փոստին։ Տվյալների բարեհաջող հեռացումից հետո Օգտատերը տեղեկացվում է նույն էլ հասցեով։

6․3 Եթե այլ բան նախատեսված չէ սույն փաստաթղթով, սույն Դրույթները կարգավորվում և մեկնաբանվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական ակտերով։

6․4 Օգտագործողը հաստատում և համաձայնվում է, որ նրա  կողմից Հարթակում/Հավելվածում թողնված կամ ցանկացած այլ վեբ-ռեսուրսի ուղարկված, ցանկացած սոցիալական ցանցում թողնված Ընկերությանը ուղղակի կամ անուղղակի վերաբերող արձագանքները կարող են լինել հրապարակայնորեն հասանելի և հրապարակվել հարթակում։ Արձագանքների հրապարակումը կամ դրանց հեռացումը կատարվում է Ընկերության սեփական հայեցողությամբ։

Օգտագործողը լրիվ ու միանձնյա պատասխանատվություն է կրում արձագանքների տեղադրման համար։